Ալբերտ էյնշտեյնի՝ Աստծո ու հավատի մասին նամակի ձեռագիրը eBay աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով:
The New York Times-ի տվյալով՝ 2008թ. նամակը աճուրդում վաճառվել էր ընդամենը 404 հազար դոլարով:
Նամակն Էյնշտեյնը գրել է 1954թ. հունվարի 3-ին՝ մահվանից մոտ մեկ տարի առաջ, գերմանացի, ծագումով հրեա փիլիսոփա Էրիկ Գուտկինդին, ով այդ ժամանակ աշխատում էր Փրիսթոնի համալսարանում:
Նամակը գրվել էր ի պատասխան Գուտկինդի՝ դրանից երկու տարի առաջ գրած աշխատանքի. «Ընտրի՛ր կյանքը. Աստվածաշնչյան բողոքի կոչ»:







































