Ֆրանսիայի հյուսիսում ցանցահեն է ձերբակալվել, որը մեղադրվում է մոտ 650 000 դոլարի (500 000 եվրո) գողության մեջ: BBC-ի հաղորդմամաբ` 20-ամյա երիտասարդի զոհ է դարձել 17 000 սմարթֆոն օգտագործող:
Ֆրանսիայի դատախազության տվյալներով` միջոցները սմարթֆոններից հանվել են վիրուսի օգնությամբ, որը սարք է հասցվել վճարովի հեռախոսային հավելվածների անվճար տարբերակների միջոցով: Հավելվածը ներբեռնելուց հետո ֆոնային ռեժիմում գտնվող վիրուսը, առանց հեռախոսի տիրոջ իմացության, տեքստային հաղորդագրություն է ուղարկել հատուկ համարի` սարքի տիրոջից աննշան գումար գանձելով:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` տղան ձերբակալվելուց անմիջապես հետո խոստովանել է իր մեղքը: Տղայի խոսքերով` իր արարքը պայմանավորված է եղել ոչ թե ագահությամբ, այլ համակարգիչների հանդեպ սիրով և ծրագրային ապահովման հեղինակ դառնալու ցանկությամբ: