Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջիկա տուրի «Նորվիչ»-ի դեմ խաղից առաջ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է վնասվածք ունեցող խաղացողների մասին:
«Թեո Ուոլքոթը հաստատ չի խաղա, քանի որ խնդիրներ ունի շնչառության հետ: Հենց արագացում է կատարում, նա շատ շուտ է շնչասպառ լինում: Կարծում ենք՝ երկու շաբաթ անց Ուոլքոթը կապաքինվի:
Գիբսն էլ դեռ չի ապաքինվել վնասվածքից, որ ստացել էր «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում: Ամենայն հավանականությամբ, նա շարք կվերադառնա ՔՊՌ-ի դեմ խաղից առաջ:
Ֆաբիանսկին երեկ բուժզննում է անցել, ու նրա մոտ մերկաթաթի հետ խնդիրներ կան: Չգիտեմ՝ ինչ է լինելու նրա դեպքում: Ինչ վերաբերվում է Շեսնիին, ապա նրան երկու շաբաթ է հարկավոր: Ռոսիցկին նույնպես մեկ-երկու շաբաթ չի խաղա: Ու Դիաբին նույնպես»,- Վենգերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:





































