Բրազիլիայի դատարանը 2 տարով որակազրկել է «Լիոն»-ի նախկին առաջատար Ժունինյո Պերնամբուկանոյին, ում դոպինգ-ստուգումը դրական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Վասկո դա Գամա» – «Պոնտե Պրետա» խաղից հետո Ժունինյոն հրաժարվել էր դոպինգ-ստուգում անցնել:
L’Equipe-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, այլևս խաղադաշտ դուրս չի գա:







































