Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտպանել է Սիրիայում մահմեդական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ զինադադար հաստատելու և ազատ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը՝ երկրում շարունակվող երկարատև հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը:
Իդ Ալ-Ադհայի ժամանակ ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
Ահմադինեժադը հայտարարել է, որ նման առաջարկով ինքը դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ զինադադարի առաջարկին հավանություն է տվել նաև Արաբական պետությունների լիգան:










































