Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսի համանախագահ, Մարդինից ընտրված պատգամավոր Ահմեդ Թուրքը Դիարբեքիրում մասնակցել է Եզդիների միջազգային կոնֆերանսին:
Այստեղ նա ուշագրավ հայտարարություն է արել. «Մեր հայրերի ու պապերի ձեռքին եզդիների արյուն կա: Եզդիների հարցում մեր պապերի դիրքորոշումը բիծ է մեր բոլորի համար: Անցյալում թույլ տրված սխալների համար ներողություն ենք խնդրում բոլոր եզդիներից»:
Նշվում է, որ Դիարբեքիրում Եզդիների միջազգային կոնֆերանսը կազմակերպել է Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսը: Կոնֆերանսը տևելու է երկու օր:









































