Չեզարե Պրանդելին վստահ է, որ Դանիայի ընտրանու հետ հանդիպումը «Սուպեր Մարիո»-ի մեծանալու և հասունանալու առաջին նշանն էր: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
«Բալոտելին իրեն հաշիվ է տալիս, թե որքան անելիք ունի Իտալիայի հավաքականի համար: Մարիոն պետք է լինի այնպիսին, ինչպիսին էր Դանիայի ընտրանու դեմ խաղում: Ժամանակն է արդեն, որպեսզի այս ֆուտբոլիստն իր վրա վերցնի ազգային մարզաշապիկով իր ցուցադրած խաղի պատասխանատվությունը:
Ցանկանում եմ, որ Իտալիայի ազգային հավաքականի առաջընթացը չընդհատվի անգամ այն դեպքում, երբ թիմի կազմում հանդես գան ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ»,- ասել է Պրանդելին:








































