Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը տևական ժամանակ է` չի ներկայանում ոստիկանություն` իր նկատմամբ խարդախության հայտարարության հիման վրա նախապատրաստված գործի առթիվ բացատրություններ տալու:
«Նա խոչընդոտում է քննության ընթացքին: Այս առթիվ ես գրավոր դիմել եմ ՀՀ վերադաս դատարանին»,- «Ժողովուրդի» հետ հեռախոսազրույցում դժգոհեց նախկին պատգամավորին խարդախության մեջ մեղադրող Հայկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ափոյանն «Աշտարակ կաթ»-ի նախկին իրավաբան Հ. Հակոբյանից որպես նվիրատվություն հողեր էր ստացել` փոխարենը պարտավորվելով հոգալ նրա մոր բուժման ծախսերը, ինչը չէր արել:









































