Անջելինա Ջոլին էսսե է գրել, որում պաշտպանել է 14-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզային: Երեխային դպրոցի տարածքում վիրավորել էր ահաբեկիչը:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և դերասանուհի Անջելինա Ջոլին երրորդ աշխարհի երկրներում պայքարում է ոչ միայն աղքատության ու հիվանդությունների դեմ, այլև իր ելույթներում պաշտպանում է մահմեդական պետություններում կանանց իրավունքները: 14-ամյա աղջկա պատմությունը ցնցել է դերասանուհուն:
Մալալային վիրավորել էր «Թալիբանի» ահաբեկիչներից մեկը` դպրոցի տարածքում դանակի մի քանի հարված հասցնելով: Մալալային անմիջապես տեղափոխել էին Բերմինգեմի «Եղիսաբեթ թագուհու հիվանդանոց», որտեղի բժիշկներն ուղղակի հիացել էին աղջնակի քաջությամբ:
«Ես պարտավորված էի զգում Մալալայի պատմությամբ կիսվելու իմ երեխաների հետ: Նրանք դժվարությամբ հասկացան այն աշխարհի կանոնները, որտեղ փորձում են սպանել երեխային, ում միակ մեղքն այն է, որ նա ցանկացել է սովորել»,- գրել է էսսեում Ջոլին:
Դերասանուհու խոսքերով՝ իր 8-ամյա որդին նույնիսկ առաջարկել է կանգնեցնել այդ աղջկա արձանը և դրա մոտ ճանաչողական դասընթացներ անցկացնել: Անջելինա Ջոլին ցանկություն ունի աղջկա թեկնածությունն առաջարկել Նոբելյան մրցանակի համար:










































