Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հավանականությանը.
«Իմ անձնական կարծիքով՝ Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին: Ավելի կարևոր է միմյանց հետ երկխոսություն սկսելը: Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը հակասում է երկրի Սահմանադրությանը:
Եվ քանի որ այդ օրինագիծը չի համապատասխանել Սահմանադրությանը, ապա այդ հարցն այդպես էլ լուծվել է: Տվյալ օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»:










































