Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետագա ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
Ըստ այդ տեղեկության՝ Պաղեստինի ղեկավարը հավաստիացրել է, որ եթե Պաղեստինը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում ճանաչելու իրնց պահանջը բավարարվի, իրենք կվերսկսեն բանակցություններն Իսրայելի հետ:









































