Խորվաթ քահանան թաքնվում է արդարադատությունից եկեղեցական գույքը ապօրինի կերպով վաճառելուց հետո: Սուրբ հայրն իր հետ տարել է ոչ միայն վաճառքից գոյացած 1 մլն եվրոն, այլև ամուսնացած կնոջ:
Ֆրանցիսկանցի Սիմե Նիմաչը այս տարի ավելի վաղ եկեղեցապատկան հողամասի վաճառքի պայմանագիր էր կնքել տեղի ընկերություններից մեկի հետ` ասվում է Սպլիտի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ:
34-ամյա Նիմաչը՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Բասկա Վոդա քաղաքի նախկին հոգևորականը, մայիսին համայնքի հաշվից հանել էր 980 հազար եվրո: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Տեղի ԶԼՄ-ները նրան նկարագրում են որպես գեղեցկադեմ տղամարդու, որը սիրել է թանկ հագուստ ու պերճանքի իրեր:
Եկեղեցական գույքը վաճառվել է առանց հոգևորականների թույլտվության:
Խորվաթիայի բնակչության մոտ 90 տոկոսը՝ շուրջ 4,2 մլն մարդ, կաթոլիկներ են:









































