Ամերիկացի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի ընկերուհու լուսանկարները նայելիս, առաջին բանը, որ շատերի մտքով անցնում է, Լիլիթ Ավագյանի և մարզիկի նախկին ընկերուհու՝ Քիմ Քադաշյանի նմանությունն է: Արտաքին տվյալներից բացի՝ նրանց միջև զուգահեռներ անցկացնելու այլ նախադրյալներ կան:
Նրանք հայկական ծագում ունեն, երկուսն էլ թխամորթ են, կրքոտ մարմին ունեն, երկուսն էլ քնել են Ռեջիի հետ: Առաջին ամենամեծ տարբերությունը նրանց միջև այն է, որ Լիլիթ Ավագյանը մեծացել է Հայաստանում, իսկ Քիմը հիասքանչ և էկզոտիկ Հարավային Կալիֆոռնիայում: Այս մասին գրում է Rumorfix-ը:
Քիմը, որն ինքնին տաղանդ չունի, կարողացել է իր անունը ճանաչելի դարձնել շնորհիվ սեքս տեսագրության, ճարտար մարքետինգի, ռեալիթի շոուի և սիրավեպերի: Իսկ Լիլիթը վաղ տարիքից պարել է և հիմա պրոֆեսիոնալ պարող է:
Երկուսն էլ մասնակցել են Dancing with the Stars շոուին, Քիմը իր փոքր տաղանդի և իրեն ցուցադրելու, իսկ Լիլիթը իսկապես պարել կարողանալու համար:
Քիմն այս շաբաթ կդառնա 32 տարեկան, մինչդեռ Լիլիթը 23, նա 4 մատնաչափ ավելի բարձրահասակ է, քան Քիմը: Քարդաշյանը երկու անգամ ամուսանցած է եղել, իսկ Լիլիթը՝ ոչ: Քիմը խոսում է միայն անգլերեն, իսկ Լիլիթը՝ վարժ խոսում է անգլերեն, ռուսերեն և հայերեն:










































