Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակներում կայացած Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ խաղից հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն վստահություն է հայտնել, որ իր թիմը հնարավորություն կունենա հանդես գալու Մունդիալում: Բենտուն նաև հայտնել , որ իր սաները չեն կարողացել հաղթանակ գրանցել գոլային պահերը հաջողությամբ չիրացնելու պատճառով:
«Նման արդյունքն առաջին խաղակեսում մեր վատ խաղի հետևանքն է: Պաշտպանությունում գրեթե խնդիրներ չունեինք, եթե հաշվի չառնենք մեկ բացթողումը: Երկրորդ խաղակեսում մենք ավելի միասնական և ակտիվ էինք, սակայն չկարողացանք հաջողությամբ իրացնել գոլային պահերը: Ես այժմ էլ վստահ եմ, որ մենք դուրս ենք գալու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մաս»,- նշել է մասնագետը:






































