ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահը նախազգուշացրել է Սիրիայում օտարերկրյա զինյալների թվի աճի մասին, որոնք կարող են դեռ երկար ընթացքի մեջ պահել հակամարտությունն այդ երկրում: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Պաուլո Պինոյրո նշել է, որ հարյուրավոր արմատական իսլամիստների ներկայությունը Սիրիայում մեծ վտանգ է ներկայացնում:
Երեքշաբթի Սիրիայի տարբեր հատվածներում բախումները Բաշար Ալ-Ասադի ուժերի և ապստամբերի միջև շարունակվել են: Ակտիվիստների կողմից համացանցում հայտնված տեսագրություններից երևում է, թե ինչպես են ռազմական օդանավերը հարձակում իրականացնում ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպի քաղաքի շրջանների և Իդլիբ նահանգի վրա:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով՝ կառավարական ուժերը ինտենսիվ հրետակոծման են ենթարկել Մաարաթ Ալ-Նուման քաղաքը, որն ապստամբները գրավել էին անցած շաբաթ:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մտադիր է մոտ ժամանակներս Վատիկանից պատվիրակություն ուղարկել Դամասկոս:
Լոնդոնում այսօր դատարանի առջև կկանգնի 26-ամյա Շաջուլ Իսլամը, որին կասկածում են հուլիսին Սիրիայում բրիտանացի լրագրողի առևանգման մեջ: Նրան ձերբակալել էին անցած շաբաթ Հիթրոու օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Եգիպտոսից:










































