«Հինգշաբթի` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունենալու օլիմպիական չեմպիոնուհի, Հայաստանի և Օլիմպիական կոմիտեի «երեսը պարզած» բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը: Նա ամուսնանում է իրենց համքարության ներկայացուցիչ-ծանրամարտիկի հետ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հարսանիքի քավորը, սակայն, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը չէ. նախընտրել են ավանդական քավորին: Սակայն ողջ հարսանիքն ընթանալու է Ծառուկյանի բարձր հովանու ներքո: Ընդ որում, «Շանթ» ռեստորանային համալիրում: Ապարանյան ծագմամբ օլիմպիական չեմպիոնուհու համար ընտրել են ապարանյան «ծագմամբ» ռեստորանը, որը Ղարիբյանին է պատկանում` Աղվան Հովսեփյանի հոգատար տանիքի ներքո»: