Wednesday, 01 07 2026
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը (ՈւՂԻՂ)

Նյու Յորքի Հեմփսթեդ քաղաքում մեկնարկել է գործող նախագահ Բարաք Օբամայի և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը:

Ի տարբերություն առաջին փուլի՝ երկրորդում հաղորդավարից բացի՝ հանդիսատեսը նույնպես իրավունք ունի հարցեր տալու:

ԱՄՆ նախագահի թեկնածուները բանավիճում են Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքի Հոֆսթրի համալսարանում:

Դենվերում հոկտեմբերի 3-ին կայացած հեռուստաբանավեճի մասին հարցումները ցույց են տալիս, որ Միթ Ռոմնին փաստացի հաղթահարել է այն ռեյտինգային տարածությունը, որը մինչ այդ գոյություն ուներ նրա և Օբամայի միջև: Նախագահի կողմնակիցները և հակառակորդները ենթադրում են, որ Ռոմնիի հետ երկրորդ հանդիպման ժամանակ, երբ թեկնածուները կպատասխանեն ոչ միայն հաղորդավարի, այլև հանդիստեսի հարցերին, նա կփորձի առաջ անցնել:

Անցած հանգստյան օրերին երկու թեկնածուներն էլ զերծ մնացին քարոզչական միջոցառումներից: Միթ Ռոմնին բանավեճին պատրաստվում էր Մասաչուսեթսի իր տանը, իսկ Օբաման կիրակի օրն անցկացրել է Ուիլյամսբուրգ քաղաքում: Նա միայն մի քանի րոպեով է դուրս եկել, որպեսզի ողջունի իր կողմնակիցներին: Օբաման առանց մանրամասնելու ասել է, որ բանավեճի «պատրաստությունները հիանալի են ընթանում»: Լրագրողները ներկա են եղել նախագահի հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահն իր կողմնակիցներից մեկին խոստացել է, որ իր թիմը մնացած երեք շաբաթում վճռականորեն կգործի:

Քինգսմիլ գոլֆ-ակումբում, որտեղ կանգ էր առել Օբաման, կարելի էր նկատել նրա խորհրդատուների, ինչպես նաև սենատոր Ջոն Քերիին, ով բանավեճի փորձերի ժամանակ միշտ տանում է Միթ Ռոմնիի դերը: Անիտա Դաննը՝ Սպիտակ տան հասարկայնության հետ կապերի բաժնի տնօրենը, բանավեճի փորձերի ժամանակ Օբամայի խնդրանքով կատարում է CNN հեռուստաընկերության քաղաքական հաղորդավար Քենդի Քրոուլի դերը:

Հեմփոթենդում կայանալիք բանավեճին թեկնածուները պետք է ցույց տան իրենց անձնական հմայքը, ինչպես նաև հակափաստարկների ժամանակ վճռականություն ցուցաբերեն: Կիրակի օրը նախագահի օգնականները վստահեցրել են, որ անցած բանավեճի ժամանակ նախագահի ցուցաբերած թույլ վարքագիծն այլևս չի կրկնվի: Նա կպատասխանի հանրապետական հակառակորդի այն հայտարարություններին, որոնք իրարամերժ կլինեն կամ իրականությանը չեն համապատասխանի:

Ռոբերտ Գիբբսը՝ Օբամայի նախընտրական գլխավոր խորհրդատուն, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «առաջին բանավեճից հետո իջնելով բեմից՝ նախագահը հասկացել է, որ իրեն բավականաչափ աշխույժ չի դրսևորել»: Գիբբսը խոստացել է, որ այս անգամ ամերիկացի ընտրողներն իրենց առջև կտեսնեն «մարդու, ով անտարբեր չէ այն ընտրության նկատմամբ, որի առջև կանգնած է իր երկիրը»:

Էդ Գիլլեսպին՝ Միթ Ռոմնիի ավագ խորհրդականը, կասկած է հայտնել այն կապակցությամբ, թե նախագահի բանավեճային ոճի փոփոխությունը նրան կօգնի շահել այն ընտրողների սրտերը, որոնք հիասթափված են Օբամայի վարչակազմի վերջին չորս տարվա գործունեության արդյունքներից. «Նախագահը կարող է փոխել իր ոճը: Նա կարող է փոխել մարտավարությունը, սակայն նա չի կարող փոխել իր ծառայողական ցուցակը և իր ռազմավարությունը: Ահա թե ինչումն է այս ընտրությունների իմաստը»։

Առաջավոր ամերիկյան հրատարակությունները և վերլուծաբանները ենթադրում են, որ երեքշաբթի օրը Օբաման նորից ուշադրություն կհրավիրի Մասաչուսեթսի նախկին նահանգապետի այն հայտարարության վրա, թե ամերիկացիների 47 %-ը կախված է կառավարության օգնությունից և հարկեր չի վճարում, ինչպես նաև Bain Capital անձնական ներդրումային ընկերությունում Ռոմնիի, որպես ղեկավարի, գործունեության վրա:

Այսօր հնարավոր են նաև Միթ Ռոմնիի հարկային հայտարարագրի թեմայի շուրջ քննարկումները: Ուրբաթ օրը Օբամայի նախընտրական շտաբը հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ խոսվում է այն 14 %-ոց դրույքի մասին, որը Ռոմնին կիրառել է իր 2011 թվականի շահույթահարկի համար, որն էլ իր հերթին անարդար է հարյուր միլիոնավոր դոլարների սեփականատիրոջ համար:

Հեռուստաբանավեճի վերջին՝ երրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 22-ին՝ Ֆլորիդայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում