Apple ընկերությունը լրագրողներին հոկտեմբերի 23-ին տեղի ունենալիք մամլո ասուլիսի հրավերներ է ուղարկել, որտեղ, ենթադրաբար, կներկայացվի iPad պլանշետային համակարգչի կոմպակտ տարբերակը, հայտնել է All Things Digital կայքը:
Ընկերությունը մամլո ասուլիսը կկազմակերպի Սան Խոսեում:
Ոչ պաշտոնական տվյալներով` մինի- iPad-ը կունենա 7,85 դյույմ անկյունագծով էկրան: Apple-ի` մինչ օրս թողարկված պլանշետներն 9,7 դյույմանոց էկրան ունեն:
Ենթադրվում է, որ պլանշետն ավելի էժան կլինի, քան վերջին սերնդի լայնէկրան iPad-ը (ԱՄՆ-ում` 500-830 դոլար), սակայն ավելի թանկ, քան Google Nexus 7-ը (200-250 դոլար): Վերլուծաբանների մեծ մասը ենթադրում են, որ այն կարժենա 300-350 դոլար:
Հնարավոր է` մինի- iPad-ը շուկա հանվի նոյեմբերի 2-ին:
Հնարավոր է` կոմպակտ սարքի հետ ներկայացվի 9,7 դյույմանոց լայնէկրան iPad-ը` Lightning նոր կոնեկտորով և LTE-ցանցերով աշխատելու հնարավորությամբ:







































