Apple ընկերությունն արտոնագրել է հերթական նորարարությունը: Այս անգամ այն կապված է անձնական տվյալների պաշտպանության մեթոդների հետ:
Apple-ն առաջարկում է նոր որոշումներ անվտանգության ապահովման համար՝ iPhone-ը կորցնելու կամ գողանալու դեպքում: Եթե հանկարծ հեռախոսը հայտնվի ուրիշ մարդու ձեռքում, սարքավորումը կհամեմատի մուտք գործող մարդու անձնական տվյալները տիրոջ՝ սարքավորման մեջ եղած տվյալների հետ: Համեմատության հիմնական չափանիշներից մեկը սրտի բաբախյունն է: Բացի այդ, գործի կդրվի դեմքի և ձայնի ճանաչման մեթոդը:
Եթե մարդը «չճանաչվի», ապա տեղեկությունների հասանելիությունը կսահմանափակվի, կամ էլ դրանք ընդհանրապես կջնջվեն:









































