2012 թվականի աշնանային զորակոչը կանցկացվի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Այս որոշումը կառավարությունը նախատեսում է ընդունել հոկտեմբերի 18-ի նիստում:
Զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչից խուuափող քաղաքացիների նկատմամբ oրենքով uահմանված կարգով քրեական հետապնդում կիրականացվի, նաև լրացուցիչ միջոցառումներ` ՀՀ-ից դուրu գտնվող զորակոչից խուuափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:







































