Դեկտեմբերին փարիզյան Սեն Ժերմեն թաղամասում կբացվի Louis Vuitton գրասենյակային ապրանքների խանութը։
Ինչպես տեղեկացնում է Vogue-ը, Louis Vuitton–ի այս խանութը, որում վաճառվելու են միայն գրենական պիտույքներ, կդառնա L’Ecriture est un Voyage ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը, որի բացումը տեղի է ունենալու այս հինգշաբթի օրը՝ ապագա խանութի հարևանությամբ և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 31-ը:









































