ՖԻՖԱ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել ցմահ որակազրկել նիկարագուացի ֆուտբոլիստ Արմանդո Խոսե Կոլադո Լանուսուին` 2010 թվականի սեպտեմբերին Նիկարագուայի և Գվատեմալայի ընտրանիների միջև պայմանավորված խաղ կազմակերպելու պատճառով:
1 ամիս առաջ նման որոշում էր կայացրել Նիկարագուայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն այն տարածվում էր միայն երկրի սահմաններում:
Այժմ 26-ամյա Լանուսան չի կարող զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ որևէ այլ երկրում: ՖԻՖԱ-ի որոշումը հիմնված է կազմակերպության կարգապահական կոմիտեի օրենսդրության թիվ 136 հոդվածի վրա:







































