Amazon ինտերնետ-խանութը 2012-ի տոնական սեզոնին ԱՄՆ-ում աշխատանքի կընդունի 50 հազար մարդու: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրությունում:
Ներկայում Amazon-ում մշտական հիմունքով աշխատում է ավելի քան 20 հազար ամերիկացի:
Amazon-ն աշխարհում խոշորագույն օնլայն-խանութն է: Ընկերությունը, որի կենտրոնակայանը տեղակայված է Սիեթլում, ստեղծվել է 1994 թվականին: Համացանցային առևտրից բացի՝ Amazon-ը նաև արտադրում է Kindle էլեկտրոնային գրքերն ու Kindle Fire պլանշետային համակարգիչները: Ամբողջ աշխարհում Amazon-ն ունի ավելի քան 69 հազար աշխատող:
Ամերիկյան խոշոր այլ ռիթեյլերներ (մանրածախ առևտրով զբաղվող) նույնպես հայտարարել են սեզոնային աշխատակիցներ վարձելու ծրագրերի մասին: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ այդ շարքում է Wal-Mart հիպերմարկետների ցանցը (50 հազար սեզոնային աշխատող), Macy’s ցանցը (85 հազար) և Toys R Us ռիթեյլերը (45 հազար):








































