«Ֆուլհեմ»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմի կազմը ուժեղացնել` պայմանագիր կնքելով «Արսենալ»-ի խաղացող Անդրեյ Արշավինի հետ, հաղորդում է The Daily Express-ը:
Նրանք ցանկանում են Արշավինին ձեռք բերել այս ձմեռ, բացի այդ էլ հույս ունեն, որ «Արսենալ»-ը խաղացողին բաց կթողնի բոլորովին անվճար:
«Ֆուլհեմ»-ի այս ենթադրությունը հիմնավորվում է նրանով, որ «Արսենալ»-ը պատրաստվում է նոր խաղացողներ ձեռք բերել, իսկ դրա համար պետք է ազատել տեղ ու աշխատավարձերի համար գումար:
Թիմի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը կարծում է, որ Արշավինը կարող է փոխարինել Մուսա Դեմբելեին, ով տեղափոխվել է «Տոտենհեմ»:







































