«Ժառանգություն» կուսակցության անդամներն ԱԺ համանուն խմբակցությունում փոքրամասնություն են կազմում: Սա այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո պատգամավոր դարձավ Թևան Պողոսյանը, նա արդեն ԿԸՀ-ից վերցրել է պատգամավորական մանդատը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Թևան Պողոսյանը «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հարևանն է: Բայց ինքը` Պողոսյանը, թերթի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով «Չէ, ես ապրում եմ Ավանում, և ինձ չի թվում, որ Քոքոբելյանն էլ է ապրում Ավան համայնքում»: Սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Խաչիկ Քոքոբելյանի բնակարաններից մեկը հենց Ավան համայնքում է` հենց նույն շենքում:










































