Ռոստովի մարզում մտադիր են հիմնադրել Հայաստանի առևտրի տուն: Համապատասխան առաջարկը հնչել է հոկտեմբերի 13-ին` «Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն-2012» երկրորդ ֆորումի նիստին: Այս մասին տեղեկացնում է livekuban.ru կայքը:
Մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի խոսքով՝ այսպիսի կառույցը կարող էր գործել պետություն-մասնավոր գործընկերություն սկզբունքի հիման վրա՝ Հայաստանի ու Ռոստովի շահագրգիռ ձեռնարկությունների մասնակցությամբ: Դա, ըստ նրա, թույլ կտա զարգացնել նաև զբոսաշրջությունը, ինչի խթանման նպատակով առաջարկվում է Հայաստանի ու Ռոստովի մարզի միջև հաստատել օդային հաղորդակցություն:







































