Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը թիմի կազմում անցկացրած վերջին հանդիպումից հետո չի մասնակցել մի քանի մարզումների, ինչի արդյունքում լուրեր են տարածվել այն մասին, որ խաղացողը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ֆրանսիայի ընտրանու հետ կայանալիք խաղը:
Սակայն ֆուտբոլիստը հավաստիացրել է մարզչին, որ կարող է խաղադաշտ դուրս գալ:
«Նա ասել է ինձ, որ լավ է զգում իրեն և կարող է մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը: Իհարկե, եթե ինչ-որ բան փոխվի, մենք չենք ստիպի Ռամոսին խաղադաշտ դուրս գալ»,- նշել է Վիսենտե Դել Բոսկեն:






































