Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դարձյալ լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել է իր անձի վրա։ Այս անգամ առիթը նրա մերկ լուսանկարներն են, որոնք պարուհին ինքը տեղադրել է Twitter-ում:
Անաստասիան ինտերնետ-հանրության առաջ ներկայացել է ամբողջությամբ մերկ, թեև մարմնի ինտիմ մասերը ծածկել է շոգեբաղնիքի ավելներով։ Այս մասին գրում է ntv.ru-ն:
Հետաքրքիրը, սակայն, այն է, որ ֆոտոսեսիան տեղի է ունեցել Hard Candy ֆիթնես-ակումբի բաղնիքում, որը օգոստոսի սկզբին Մոսկվայում բացել էր փոփ-երաժշտության թագուհի Մադոննան:










































