Իրաքի Քրդական ինքնավարությունում բժիշկները գրանցել են խոլերայի 4 դեպք: Չնայած դրան՝ պաշտոնյաները հայտարաում են, որ վարակի բռնկումը գտնվում է վերահսկողության տակ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, ընդհանուր առմամբ. այստեղ գրանցվել է հիվանդության 272 դեպք (այդ թվում՝ երեք երեխայի մոտ): Դեպքերի մեծ մասը գրանցվել է երկիր հյուսիս-արևելքում՝ Սուլեյմանիայում: Քննությունը ցույց է տվել, որ վարակի տարածման պատճառ է դարձել Դոկան ջրամբարի աղտոտումը:
Իրաքը խոլերայի համաճարակի կենտրոնում էր հայտնվել 2007 թ.: Այդ ժամանակ մահացավ 14 մարդ, վարակը տարածվեց 18 մարզերից 9-ում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2007 թ. խոլերայով վարակվել է ավել քան 30 հազար մարդ:








































