Շարքից դուրս մնաց Մադրիդի «Ռեալ»-ի ևս մեկ ձախ պաշտպան: Ֆաբիո Կոենտրաոն վնասվածք է ստացել Ռուսաստանի հավաքականի հետ կայացած խաղում և շարքից դուրս մնացել 1 ամսով:
Մոուրինյոն լուրջ խնդրի առաջ է կանգնել և ստիպված կլինի դիրքային փոփոխություններ կատարել պաշտպանությունում:
«Սելտա»-ի հետ առաջիկա խաղում ձախ պաշտպանի դիրքում կարող են խաղալ Ալվարո Արբելոան կամ Մայքլ Էսյենը:





































