Մի նոր շրջան է սկսվել Հայաստանի հավաքականի համար Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո, ով թիմի ավագն ու մշտական անդամ էր ու որոշեց կարիերան ավարտել 39 տարեկան հասակում:
Համեստ ու խոնարհ՝ Հայաստանի հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը 139 անգամ պաշտպանեց թիմի պատիվը: Նրա վերջին խաղը եղավ Բուլղարիայի դեմ արտագնա խաղը սեպտեմբերին, երբ Աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղում թիմը պարտվեց 1-0 հաշվով: Դրանից հետո Սարգիսը համեստորեն չմեծարեց իր վաստակը.«Չեմ կարծում, որ լեգենդ եմ: Ես պարզապես անում էի իմ աշխատանքը»,- հայտարարեց նա:
Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշելով 1992 թվականին Մոլդովայի դեմ խաղում ու հաստատվելով «Փյունիկ»-ի ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի առաջատարների թվում՝ պաշտպանը եղել է հավաքականի ամենահպարտ պահերի մասնակիցը:
«Եղել են պահեր, երբ ոչ մեկը չէր հավատում մեր հավաքականին: Հիմա մարդիկ հավատում են մեզ ու մեծ սպասումներ ունեն: Ամեն մեկն ունի մեծ սպասումներ»,- ասում է Ռոման Բերեզովսկին Uefa.com-ի հետ զրույցում, ով Հովսեփյանի հետ խաղում է 1996 թվականից սկսած:
Այս մեծ սպասումները վկայում են Հովսեփյանի վաստակավոր կարիերայի, ազդեցության ու օրինակելիության, ու Հենրիխ Մխիթարյանը նույնպես իր նախկին ավագին շատ բարձր է դասում: Դոնեցկի «Շախտյորի» աստղի համար Սարգիս Հովսեփյանը մնում է ոչ այլ ինչ, քան «հավերժ առաջնորդ»:









































