2012 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանում անձեռնմխելիությունից զրկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին,- գրում է iarex.ru գործակալությունը:
Դա հնարաորություն տվեց դատախազությանը Օսկանյանին ներգրավել առանձնակի խոշոր չափերի փողերի լվացման գործում: Վարդան Օսկանյանը ղեկավարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամը, որը գոյատևում էր այդ թվում՝ բարեգործական միջոցների հաշվին,- գրում է գործակալությունը: Դատախազությունը Օսկանյանի մեղադրում է այն բանում, որն նա հիմնադրամից 181 մլն դոլար գումար ծախսել է անձնական նպատակների համար: Ընդ որում, բարեգործություն կատարողը Օսկանյանի դեմ որևէ հավակնություն չունի, մինչդեռ դատախազությունը պնդում է, որ իր պարտքն է «պաշտպանել «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ինքը՝ Օսկանյանը, դատախազության գործողություններում տեսնում են քաղաքական ենթատեքստ:
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ. փետրվարին: Որոշ քաղաքական գործիչներ արդեն պատրաստակամություն են հայտնել պայքարել այդ պաշտոնի համար: Վարդան Օսկանյանը նույնպես պատրաստ է իր վրա այդպիսի պատասխանատվություն վերցնել, եթե այդպես որոշի կուսակցությունը: Օսկանյանին աջակցությամբ և իրավապահ մարմինների գործողությունների դատապարտմամբ հանդես է եկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Չի բացառվում, որ հենց նրա մասնակցությունը՝ որպես նախագահի թեկնածու, կլինի պատասխան իշխանությունների գործողություններին այն քաղաքական գործչի նկատմամբ, որին համակրում է Քոչարյանը,- գրում է գործակալությունը:










































