Կամչատկայում սկսել է ժայթքել Եվրասիայում ամենաբարձր գործող հրաբուխը՝ Կլյուչևսկին: Այս մասին այսօր ITAR-TASS-ին հայտնել է հրաբխային ժայթքման արձագանքման Կամչատկայի խմբի ղեկավար Օլգա Գիրինան:
Անցած գիշեր հրաբխի գագաթին ֆիքսվել է լուսավորվածություն, ինչը վկայում է խառնարանում շիկացած լավայի ժայթքման մասին:
Ցանկացած ժամանակ կարող է տեղի ունենալ մոխրի արտանետում ծովի մակերևույթից մինչև 6 կմ բարձրության վրա: Լավայի հոսք է սպասվում նաև լեռան ստորոտներին:
Հրաբուխը վերջին անգամ ժայթքել է 2009թ, սեպտեմբերից մինչև 2010թ. դեկտեմբերը:
Կլյուչևսկին գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 360 կմ հյուսիս-արևելք:




































