Կամերունի ազգային հավաքականը երկխաղյա դիմակայության արդյունքում պարտություն է կրել Կաբո Վերդեի ընտրանուց և չի կարողացել Աֆրիկայի գավաթի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերել: Նշենք, որ վերջինս տեղի կունենա 2013 թվականի ձմռանը ՀԱՀ-ում:
Կամերունցիներն այսօր առավելության են հասել 2:1 հաշվով, սակայն դա չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար: Նշենք, որ Կաբո Վերդեն Աֆրիկայի Գավաթի եզրափակիչում հանդես կգա առաջին անգամ:
Եզրափակիչ փուլի ուղեգիր է ձեռք բերել նաև Եթովպիայի ընտրանին, որը դիմակայության արդյունքում հաղթել է Սուդանի հավաքականին:






































