Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Այն, որ կարողացել եմ այդքան շատ գնդակներ ուղարկել «Ռեալ»-ի դարպասը, պայմանավորված է նրանով, որ ես հաջողակ եմ: «Արքայական ակումբ»-ի հետ հանդիպումները շատ բարդ են:
Գնահատում եմ «Ռեալ»-ի դարպասը խփած գոլերը, քանի որ այն պաշտպանում է Իկեր Կասիլյասը, ում ես համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահ: Նա իսկապես հանճարեղ է»,- Մեսսիին մեջբերում է C5N-ը:






































