Ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արտադրությունը հայտնվել է ամենացածր մակարդակի վրա` վերջին 23 տարիների ընթացքում:
Սեպտեմբերին Իրանում արտադրվել է օրական միայն 2,63 մլն բարել, երբ օգոստոսին արտադրվել էր 2,85 մլն բարել:
Արտադրության և արտահանման կտրուկ անկումով պայմանավորված` արժեզրկվել է ազգային արժույթը:
Իրանում նավթի արտադրության եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են 60%-ով` հաղորդում է ամերիկյան վերլուծական Rhodium Group-ը:







































