Իրանական asreemrooz.com կայքը հաղորդել է, որ իսլամական հանրապետության հարավային Բանդար Աբաս շրջանում կործանվել է իրանական ռազմաօդային ուժերի Phantom կործանիչը:
Աղբյուրի տեղեկություններով` օդաչուն և ղեկապետը զոհվել են:
Հրապարակման մեջ մեջբերվում է զինվորական ներկայացուցչի խոսքը: Նա հերքում է շշուկները, թե օդանավը խփվել է:
Հաղորդագրությունից պարզ չէ, թե որտեղ է կործանվել օդանավը: Հնարավոր է` այն ընկել է Օրմուզի նեղուցի ջրերը:
Իրանական այլ ԶԼՄ-ներ միջադեպի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակում:










































