ԱՄՆ-ն և Ճապոնիան ծրագրել են նոյեմբերի սկզբին համատեղ զորավարժություններ անցկացնել: Rosbalt.ru-ի փոխանցմամբ` զորավարժությունները կանցկացվեն ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի անմարդաբնակ կղզիներից մեկում: Ծրագրված է ծովային և օդային դեսանտի իջեցման վարժանքներ իրականացնել:
Կողմերի համատեղ ռազմածովային վարժանքների անցկացման պլանների մասին նորությունը հայտնվել է Ճապոնիայի և Չինաստանի միջև Սենակակու վիճելի կղզիների շուրջ հարաբերությունների սրման ֆոնին:









































