Սիրիայի ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարել է քաղաքացիական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին:
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի օդային ուժերը ստիպողաբար իջեցրել են սիրիական ուղևորատար ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում` կասկածելով, որ նրա սրահում ռազմական բեռ կա:
Ըստ պաշտոնական հայտարարության` թուրքական ինքնաթիռների համար Սիրիայի տարածքում թռիչքներ գործելու արգելքը ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Ինչպես նշվում է փաստաթղթում` այս քայլը թուրքական կողմի համանման գործողության պատասխանն է:
Դրա հետ մեկտեղ թուրքական կողմը հայտարարում է, որ չի փակել օդային տարածքը սիրիական քաղաքացիական օդանավերի համար` խոստանալով, սակայն, նորից վայրէջքի պարտադրել ինքնաթիռները, եթե դրանք կասկած առաջացնեն:








































