Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով՝ լրատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների լայն տարածումը շարունակվում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում են հեռախոսային ծառայությունների գների իջեցումը և համացանցի լայնամասշտաբ ընդարձակումը:
2011թ. բջջային կապի շուրջ կնքված պայմանագրերի ընդհանուր թիվը կազմում է 6 մլրդ որից գրեթե մեկ միլիարդը կնքվել են Չինաստանում, նույնքան էլ՝ Հնդկաստանում:
Նշենք, որ էլեկտրոնային կապը դարձել է տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչ: 2010թ. համաշխարհային եկամուտներն այս ասպարեզից կազմել են 1,5 տրիլիոն դոլար, ինչը համապատասխանում է համաշխարհային ՀՆԱ-ի 2,4 %-ին:









































