Չինական iPhone5mod ընկերությունը սկսել է iPhone 5-ի աքսեսուարների վաճառքը: iPhone5mod-ի առաջարկած աքսեսուարը կրում է The Flash Lightning Dock անվանումը և բաղկացած է երկու մասից` Lightning-USB կաբելից և սմարթֆոնի սպիտակ գույնի տակդիրից:
Կաբելը հնարավորություն է տալիս iPhone 5-ը լիցքավորել համակարգչից և իրականացնել տվյալների փոխանցում: Տակդիրը և կաբելն առանձին արժեն 19.9 դոլար: Apple-ի կայքում USB-Lightning «պաշտոնական» կաբելն արժե 19 դոլար, իսկ iPhone5mod-ի արտադրանքի շնորհիվ The Flash Lightning Dock-ը կարող է կտրուկ էժանանալ: iPhone5mod-ի ներկայացուցիչներն ասել են, որ Apple-ը նոր USB աքսեսուարների մեջ տեղադրում է պաշտպանիչ չիպ, առանց որի կաբելը չի կարող աշխատել ամբողջական ռեժիմով: Դա արվել է, որպեսզի այլ ընկերություններ, որոնք ցանկանում են iPhone 5-ի համար աքսեսուարներ թողարկել, Apple-ից գնեն այդ լիցենզիան:









































