Իռլանդիայում նոր համացանցային կայք է բացվել, որի օգնությամբ քաղաքացիներն ուղիղ կերպով կարող են հարց ուղղել ցանկացած քաղաքական գործչի: Կայքը ստեղծողների կարծիքով` նոր ռեսուրսը պետք է բարելավի կապը խորհրդարանականների ու ընտրողների միջև և նպաստի ամբողջ օրենսդիր համակարգի թափանցիկությանը:
Իռլանդական կայքը նման է գերմանական նմանատիպ պորտալին, որտեղ օգտատերերը կարող են հարց ուղղել խորհրդարանի յուրաքանչյուր անդամի, իսկ պատգամավորը պարտավոր է ոչ միայն պատասխանել այդ քաղաքացուն, այլև պատասխանը հրապարակել կայքում:
Հարցերն ու պատասխանները չեն ջնջվելու, այլ ըստ թեմայի դասակարգվելու են:
«Այս կայքը շատ օգտակար է: Ներկա դրությամբ մարդիկ բացասական են վերաբերվում քաղաքական գործիչներին և խորհրդարանականներին, և ռեսուրսը կարող է փոխել իրավիճակը»,- նշել է խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Սթենթոնը:







































