Հաջորդ շաբաթվա սկզբին «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ և վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի նոր կառավարության կազմը: Այս մասին այսօր հայտարարել են կոալիցիայի ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ դեռևս շարունակվում են խորհրդակցությունները մի քանի թափուր պաշտոններում թեկնածուների նշանակման վերաբերյալ:
Բացի դրանից՝ նոր խորհրդարանի նախագահի թեկնածու Դավիթ Ուսուպաշվիլին հաղորդել է, որ ներկայումս շարունակվում են նոր խորհրդարանի առաջին նիստի նախապատրաստման աշխատանքները: Նրա խոսքով` մինչև հոկտեմբերի 17-ը նախագահը պետք է ներկայացնի վարչապետի թեկնածուին, քանի որ կառավարությունը հրաժարական է տվել հոկտեմբերի 10-ին, և յոթ օրվա ընթացքում երկրի նախագահը պետք է ներկայացնի կառավարության ղեկավարի թեկնածուին:
Կառավարության նոր կազմը պետք է հաստատի խորհրդարանը, որի առաջին նիստը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 21-ին:








































