Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Լիտվային՝ լիտվացի երաժիշտների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար, որոնք մասնակցել են այնտեղ կազմակերպված երաժշտական փառատոնին:
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Նրա խոսքով՝ Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունն այս կապակցությամբ հանդիպումներ է ունեցել Լիտվայի մշակույթի նախարարի տեղակալի հետ, իսկ Լիտվայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկվել:
Աբդուլաևը հավելել է, որ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունը այս երկրում ևս հետաքննում է տեղեկությունն այն մասին, որ այդ փառատոնին մասնակցել են նաև լեհ երաժիշտներ:










































