ՄԻԱ հրատարակությունը կազմել է բրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի լավագույն ու սիրված կատարումների թոփ տասնյակը: Չնայած այն բանին, որ բոլոր ֆիլմերն ունեն սեփական օրիգինալ սաունդթրեքներ, որոնք իրենց ժամանակին մեծ հաջողություն են վայելել, լավագույն են ճանաչվել տասը:
Հոկտեմբերի 5-ին աշխարհը տոնում էր «բոնդիանայի» հոբելյանը: Հենց այս օրն է էկրան բարձրացել Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմը: Հիշեցնենք, որ գործակալի մասին նոր՝ վերջին ֆիլմի սաունդթրեքի հեղինակը երգչուհի Ադելն է՝ Skyfall կոմպոզիցիայով:
Եվ այսպես, վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շիրլի Բեսսիի Diamonds Are Forever երգը, որը դարձել է 50 տարվա մեջ ամենահիշվող կոմպոզիցիան: Սաունդթրեքը ձայնագրվել է Diamonds Are Forever ֆիլմի համար, որն էկրան է բարձրացել 1972թ.: Երկրորդ հորիզոնականում Նենսի Սինատրան է` You Only Live Twice կատարմամբ, որը ձայնագրվել է 1967թ. «Դու ապրում ես միայն մեկ անգամ» ֆիլմի համար (You Only Live Twice): Թրեկը հիթ-շքերթներում պահպանել է դիրքերը ավելի քան 44 շաբաթ, իսկ 1 տարի անց դրա հիման վրա քավերբներ ձայնագրեցին Coldplay խումբն ու Բյորկը:
Պատվավոր եռյակը եզրափակում է Ռիթ Կուլիջի All Time High կատարումը՝ ձայնագրված 1983թ. նկարահանված «Ութոտնուկ» ֆիլմի համար: Ապա հետևում են Թոմ Ջոնսը` Thunderball-ով, Մադոննան` Die Another Day կատարմամբ: Տասնյակը եզրափակում է Շիրլի Բեսսիի Goldfinger-ը (1965), Շինա Իսթոնի For Your Eyes Only-ն (1981), Փոլ Մակքարթնիի ու Wings-ի Live And Let Die-ը (1973), Կառլա Սայմոնի Nobody Does It Better-ը (1977): Աղյուսակը եզրափակում է Duran Duran-ի A View To A Kill-ը (1985):












































