«Ամենաերիտասարդ» «Ինդևոր» տիեզերանավը կանցնի Լոս Անջելեսի փողոցներով, որից հետո` կտեղադրվի Կալիֆոռնիայի թանգարանում, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Վթարված «Չելենջերի» փոխարեն 1994-ին պատրաստված «Ինդևորը» Տիեզերքում անցկացրել է 299 օր և անցյալ տարի վերադարձել է: Սեպտեմբերի վերջին տիեզերանավը ԱՄՆ օդում կատարել է ցածր թռիչք` հատուկ ինքնաթիռ-կրիչի «մեջքին»: Ուրբաթ օրը տիեզերանավը սկսել է իր հատուկ «երթը» Լոս Անջելեսով: «Ինդևոր»-ին ուղեկցում էր մարդկանց բազմությունը, որոնք հավաքվել էին անսովոր սարքը տեսնելու և լուսանկարելու համար: «Ինդևոր»-ը կշռում է 77 տոննա, ունի թևերի 23 մ բացվածք, քաղաքով անցնելիս արագությունը չի գերազանցել 3 կմ/ժ-ը: Օդանավակայանից մինչև թանգարան «Ինդևոր»-ի «երթը» մոտ երկու օր կտևի:
Հոկտեմբերի 30-ից տիեզերանավը կտեղադրվի Կալիֆոռնիայի գիտական կենտրոնում:







































