Ֆրանսիական «Մարսել»-ի 33-ամյա պաշտպան Սուլեյմեն Դիավարան ծնկի վիրահատությունից հետո նորից ֆուտբոլ է վերադառնում:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական թիմի պաշտոնական կայքը, Դիավարան երեկ մասնակցել է թիմի մարզմանը, իսկ այսօր ստուգողական հանդիպում կանցկացնի «Իստրա»-ի հետ:
Նշենք, որ ֆուտբոլիստը ծանր վնասվածքն ստացավ անցած մրցաշրջանի 29-րդ տուրում՝ «Նիցա»-ի դեմ խաղում: Սենեգալցին ստիպված եղավ փոխարինվել դեռ հանդիպման 7-րդ րոպեին:






































