Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին առգրավել են մեքենայում թաքցված 560 հազար դոլար առձեռն գումար: Դեպքը տեղի է ունեցել Մաթամորոս քաղաքում: Այս մասին հաղորդում է Assoviated Press-ը:
Մաքսային ծառայությունները Մեքսիկային հայտնել են, որ հանցագործները փորձել են երկիր մտնել բեռների փոխադրամիջոցների համար չնախատեսված անցումից: Սակայն երբ մեքենան պատահականության սկզբունքով ստուգել են, դրանում գտել են առձեռն փողով 35 փաթեթ՝ թաքցրած ետևի դռների վահանակներում:
2006թ.-ից մեքսիկացի մաքսային աշխատակիցները ԱՄՆ սահմանից առգրավել են ավելի քան 50 մլն դոլար:









































