Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանական Բեհշեհր քաղաքում գրանցված ջրհեղեղի հետևանքով զոհվել է 7 մարդ: Ջրհեղեղի պատճառը տեղատարափ անձրևներն են:
Ջրի բարձրացման առավելագույն մակարդակը գրանցվել է քաղաքի կենտրոնում ու հարավում, ուր և տեղի են ունեցել դժբախտ պատահարները: Անձրևները չեն դադարել, սակայն այլևս հաճախակի չեն:








































