Սիրիական ազատ բանակը նախօրեին հայտարարել է երկրի հարավում՝ Դերա ծայրամասում սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռների ոչնչացման մասին:
Սիրիական ազատ բանակի հրամանատարության հայտարարության համաձայն՝ զինված ապստամբության ողջ ընթացքում գրոհայինները ոչնչացրել են Բաշար Ասադի բանակի ավելի քան 60 զինվորական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Այդ ռազմական տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է ապստամբների կողմից վերջին 7 ամիսների արդյունքում ռազմական օպերացիաների ժամանակ, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Ավելի վաղ սիրիական ապստամբները YouTube-ում տեղադրել էին իրենց կողմից գրավված բազայի տեսագրությունը:








































